Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն չափից շատ է հաղթում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ իր երկիրը չափազանց շատ հաղթանակներ է տարել։ Երկրի ղեկավարը համապատասխան գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Մենք չափազանց հաճախ ենք հաղթում, դա պարզապես արդար չէ», — գրել է նա։

2025 թվականի նոյեմբերին ամերիկյան առաջնորդը ԱՄՆ զինված ուժերն անվանել էր աշխարհի ամենահզոր բանակը։ Նա հավելել էր, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ունեն աշխարհի հզորագույն զորքերը, այլև գոյություն ունեցող բոլոր երկրների շարքում արտադրում են լավագույն ռազմական տեխնիկան։

Անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու մասին։ Փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ Սպիտակ տան տերը նշել է, որ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել թե՛ համաշխարհային երկու պատերազմներում, և թե՛ դրանց միջև եղած բոլոր հակամարտություններում։

Երկրի ղեկավարը նաև հայտարարել է, որ «պաշտպանության նախարարություն» անվանումը չափազանց լիբերալ է։ Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ «պատերազմի նախարարություն» անվանումն ավելի տեղին է՝ «հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս