Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին

Սուրճից կտրուկ և ամբողջական հրաժարումը կարող է հանգեցնել առողջության վատթարացման: Այս մասին սննդաբան Իրինա Պիսարևան հայտարարել է «Вечерняя Москва» թերթին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով՝ սուրճից լիովին հրաժարվելը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Սննդաբանը բացատրել է, որ առաջին մի քանի օրերին կարող են առաջանալ գլխացավ, քնկոտություն, դյուրագրգռություն, կենտրոնացման նվազում և ստամոքս-աղիքային խանգարումներ: Այս ախտանիշները սովորաբար շարունակվում են չորսից հինգ օր, որից հետո աստիճանաբար անհետանում են։

Մասնագետն ընդգծել է, որ սուրճից հրաժարվելը կարող է օգտակար լինել ժամանակի ընթացքում: Նրա խոսքով՝ քունը բարելավվում է, անհանգստությունը նվազում է, տրամադրությունը նորմալանում է, իսկ երբեմն նույնիսկ կայունանում է արյան ճնշումը: Պիսարևան նշել է, որ սուրճից հրաժարվելուց մոտ մեկ ամիս անց վերականգնվում է էներգիայի մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս