ԲԴԽ առաքելությունը դատարանները գործադիրի ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելով` սեփական անվտանգության բարձիկները փչելը. Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը անդրադարձել է ԲԴԽ վերջին աղմկահարույց որոշմանը՝ դիտարկմամբ. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը:
ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում է»:



