«Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը վնաuվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը առաջիկա խաղերում չի կարողանա օգնել իր թիմին: Ֆուտբոլիստի վնասվածքի մասին պաշտոնապես տեղեկացնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:
Իսպանացի խաղացողի մոտ ախտորոշվել է սրունքամկանի վնասվածք: Թեև մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում ապաքինման ստույգ ժամկետներ չեն նշվում, Marca պարբերականի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում հուսով են, որ պաշտպանը շարք կվերադառնա ամենասեղմ ժամկետներում:
Ակնկալվում է, որ Հաուսենը ամբողջությամբ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպմանը, սակայն «Օսասունայի» դեմ առաջիկա խաղը նա հաստատապես բաց կթողնի:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 27 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 1 դարպասի գրավում և 2 արդյունավետ փոխանցում:




