Մաք Ալիսթերի հայրը արձագանքել է որդու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին լուրերին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի հայրը՝ Կառլոս Մաքալիսթերը, մեկնաբանել է խաղացողի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունները: Այս մասին ավելի վաղ հաղորդել էր Mirror-ը։
«Այս պահին Ալեքսիսը միայն «Լիվերպուլի» մասին է մտածում։ Մենք սպասում ենք պայմանագրի երկարաձգման առաջարկին։ Կտեսնենք, թե ակումբն ինչ ծրագրեր ունի:
Կարո՞ղ է նա տեղափոխվել մեկ այլ առաջնություն, եթե «Լիվերպուլի» առաջարկը բավարար չլինի։ Կտեսնենք, թե ինչ կլինի երկարաձգման հետ։ Ահա այսքանը»,- Կարլոս Մաք Ալիսթերի խոսքերն է մեջբերում TEAMtalk-ը՝ հղում անելով Win Win-ին։
Այս մրցաշրջանում Մաք Ալիսթերը մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։



