Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Քրիստոֆեր Վիվելը ակումբին առաջարկել է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեքս Բալդեին: Այս մասին հաղորդում է The United Stand-ի լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել իր կարիերան կատալոնական ակումբում։ «Կարմիր սատանաները» դեռևս բանակցություններ չեն վարել ո՛չ «կապտանռնագույնների», ո՛չ էլ անձամբ Բալդեի հետ։

Իսպանացի պաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երեք գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս