«Ես ուզում եմ այստեղ ամեն ինչ հաղթել». Բուկայո Սական՝ «Արսենալում» իր նպատակների մասին
«Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական խոսել է ակումբում իր ծրագրերի մասին։
«Ես ուզում եմ այստեղ ամեն ինչ հաղթել։ Հավատում եմ, որ հաջորդ մի քանի տարիները կլինեն այն ժամանակը, երբ մենք վերջապես կհասնենք մեր նպատակին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Բուկայո Սական վերջերս նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ, խփել ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ անգլիացու արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։
58 միավորով «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի աղյուսակը։



