Թուրքիայի քաղաքացին 1 շաբաթ մնացել է տան տանիքին

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը տեղացած հորդառատ անձրևների պատճառով նախազգուշացումներ է տվել բազմաթիվ շրջաններում, մասնավորապես՝ Եգեյան ծովի շրջաններում։ Թուրքիայի Այդըն նահանգը տուժել է տեղացած հորդառատ անձրևներից Մեծ Մենդերես գետը դուրս է եկել ափերից ու Բըյըքլը թաղամասի տներն անցել են ջրի տակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թաղամասի բնակիչներից մեկը գոմում է եղել ու փորձել է պաշտպանել կենդանիներին, սակայն, տեսնելով, որ ջրի մակարդակն ավելի է բարձրանում, բարձրացել է տանիք։ Նա մեկ շաբաթ մնացել է տան տանիքին, քանի որ շուրջբոլորը պատված է եղել ջրով։

Տեղեկություններ են փոխանցվել, որ տանիքում մարդ է մնացել, որը չի կարողանում իջնել։ Դեպքի վայր են ուղարկվել ժամդարմերիայի խմբեր, որոնք գործողություններն իրականացվել են ուղղաթիռով, քանի որ ցամաքային ճանապարհով անհնար է եղել։ Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ու անցել առողջական զննում և նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Տեսանյութեր

Լրահոս