Բժիշկը խորհուրդ է տվել անքնությունը հաղթահարելու անսովոր միջոց

Անեսթեզիոլոգ Դեյվիդ Կալյեխոն անքնություն ունեցող մարդկանց կոչ է արել քնել գուլպաներով: Նա 20minutos-ի հետ զրույցում բացահայտել է խնդրի դեմ պայքարի անսովոր միջոց։

Ըստ Կալյեխոյի՝ խորը քնելու համար անհրաժեշտ է իջեցնել մարմնի ջերմաստիճանը: «Երբ մենք գուլպաներ ենք հագնում, մենք ծածկում ենք մեր ոտքերը: Ծածկելով մեր ոտքերը՝ մենք լայնացնում ենք արյան անոթները: Մեր ոտքերի արյան անոթները այտուցվում են, ինչը թույլ է տալիս մեզ ավելի արագ ցրել ջերմությունը և իջեցնել մեր մարմնի ջերմաստիճանը»,- բացատրել է նա:

Մասնագետը նաև ընդգծել է քնի համար ճիշտ գուլպաներ ընտրելու կարևորությունը: «Խուսափեք սինթետիկ գործվածքներից պատրաստված չափազանց նեղ գուլպաներից: Դրա փոխարեն ընտրեք բնական մանրաթելերից պատրաստված և ազատ գուլպաներ»,- հավելել է բժիշկը:

Տեսանյութեր

Լրահոս