Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից

Ֆասթ Բանկն օրերս Mastercard միջազգային վճարային համակարգի տարեկան միջոցառմանն արժանացել է գերազանցության մրցանակի մասշտաբային վճարային լուծումների համար՝ «Excellence in Scaling Payment Solutions»։  Միջազգային համակարգի գործընկերները բարձր են գնահատել Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն ու զարգացման ներուժը։

Ստացված մրցանակն արտացոլում է Ֆասթ Բանկի արդյունավետ և շարունակական աշխատանքները վճարային տեխնոլոգիաներն ընդլայնելու, դրանք թվայնացնելու և հաճախորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։

Ի դեպ, Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության 3 տարին։ Այս պահին Բանկը թողարկում է պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World և Master World Elite, որոնք հասցրել են քարտապանների մեծ համայնք ձևավորել։

Ընդգծենք, որ Fast Bank Mobile հավելվածում ու առցանց բանկինգում իրականացվել են մի շարք նոր բարելավումներ, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ ֆինանսական գործողություններ իրականացնել թվային եղանակով՝ դարձնելով դրանք ավելի արագ, հարմար և ժամանակ խնայող հաճախորդների համար։

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728