Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը հրապարակել է քրդական խնդրի կարգավորման առաջարկները

Թուրքիայի խորհրդարանում նախորդ տարի ստեղծված «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովը» այսօր հրապարակել է քրդական խնդրի կարգավորման իր առաջարկները։

Թուրքական Sozcu պարբերականի տեղեկություններով՝ զեկույցի հեղինակներն առաջարկում են ազատ արձակել Քրդական Բանվորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանին՝ արգելելով, սակայն, նրան լքել Իմրալի կղզին։ Խորհրդարանականները նաև առաջարկում են փոփոխություններ կատարել Թուրքիայի քրեական օրենսգրքում՝ ոչ բռնի արարքներն այլևս չդիտարկելով որպես ահաբեկչություն։ Այդ դեպքում, ըստ պարբերականի, նախադրյալներ կստեղծվեն Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկի՝ նախագահի նախկին թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշի ազատ արձակման համար։ Նա բանտում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728