ՀՀ դեսպանն ու Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահը քննարկել են ոլորտային համագործակցության խթանման քայլեր

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպել է երկրի Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ։

Այս մասին հայտնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները:

Դեսպանության փոխանցմամբ՝ զրուցակիցները նաև կարևորել են երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը՝ այդ առումով ներկայացնելով որոշ գործնական առաջարկություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728