Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են Իջևանի գերեզմանատներից մեկի հարակից հատվածում բռնկված հրդեհը

Փետրվարի 17-ին ժամը 21։28-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի գերեզմանատանը հարակից հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23-44-ին։

Այրվել է խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս