Թուրքիան կանանց անվտանգության ցուցանիշով 106-րդն է
Ջորջթաունի համալսարանը և Օսլոյի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակել են 2025-2026-ի «Կանանց, խաղաղության և անվտանգության ինդեքսի» հետազոտության տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանանց, խաղաղության և անվտանգության ինդեքսը չափում է կանանց կենսապայմանները՝ հաշվի առնելով 13 ցուցանիշ, որոնք խմբավորված են երեք հիմնական վերնագրերի ներքո՝ տարբեր ոլորտներում ներգրավվածության (տնտեսական, սոցիալական, քաղաքական), արդարադատություն (ֆորմալ և ոչ ֆորմալ խտրականություն) և անվտանգություն (անհատական, համայնքային և հասարակական մակարդակներ):
Հաշվի են առնվում այս երեք կատերգորիանները և տրվում են միավորներ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 181 երկրների ցանկում Դանիան առաջին տեղում է, իսկ վերջին տեղում՝ Աֆղանստանն է։ Առաջատարները սկանդինավյան երկրներն են։ Թուրքիան այս ցանկում 106-րդն է։ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը, Հայաստանը՝ 56-րդը, Ադրբեջանը՝ 111-րդ, իսկ Իրանը՝ 128։




