Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ իրականացրել է փոքր միջուկային ռեակտորի տեղափոխում օդային ճանապարհով

ճանապարհով՝ ցույց տալով էներգիայի աղբյուրների արագ տեղակայման հնարավորությունը: Քյս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պատերազմի նախարարությունը:

ԱՄՆ էներգետիկայի և պատերազմի նախարարությունները միջուկային ռեակտորը C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Կալիֆոռնիայի «Մարչ» ավիաբազայից տեղափոխել են Յուտայի «Հիլ» ավիաբազա՝ փորձարկման և գնահատման համար:

5 մեգավատտ հզորությամբ Ward 250 միջուկային ռեակտորը տեսականորեն կարող է էլեկտրաէներգիայով ապահովել 5000 տուն: Ռազմական նպատակներով այն կարող է ապահովել ռազմաբազայի էներգետիկ անվտանգությունը:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և գնումների և կայուն զարգացման գծով պատերազմի փոխնախարար Մայքլ Փ. Դաֆին, որոնք ուղեկցել են ռեակտորը և դրա բաղադրամասերը, այս իրադարձությունն անվանել են բեկումնային ԱՄՆ-ի միջուկային էներգետիկայի և ռազմական լոգիստիկայի ոլորտների համար:

Ըստ Պենտագոնի հայտարարության՝ այս իրադարձությունը լիովին համապատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերին՝ «վերաձևավորելու և արդիականացնելու Ամերիկայի միջուկային էներգիայի լանդշաֆտը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս