Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳ նախարարը հայտնել է Եվրոպայում ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների մասին

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: Ինչպես տեղեկանում ենք լեհական ԶԼՄ-ներից, այդ մասին Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում՝ ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ կայացած բանակցություններից հետո։

«ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում կպահպանվի, բայց ավելի սահմանափակ, ռազմավարական տեսակետից ավելի կողմնորոշված ձևով, և մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ներդրումն ունենանք ցամաքային զորքերի տեսքով», – ասել է Սիկորսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս