Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա

Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի Հանին հարավային բնակավայրում գրոհել է առանց ուղևորների դատարկ դպրոցական ավտոբուսի վրա։ Ավտոբուսի վարորդը զոհվել է: «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Թշնամական իսրայելական անօդաչուն Հանին բնակավայրում գրոհել է դպրոցական ավտոբուսի վրա այն պահին, երբ վարորդը սկսել է մեքենան վարել աշխատանքի գնալու համար, ինչի հետևանքով վարորդը զոհվել է», -պատմել է գործակալության զրուցակիցը։

Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ՝ Հանին բնակավայրում անօդաչուի գրոհի հետևանքով ոչնչացվել է «Հեզբոլլահ» շարժման անդամը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս