Քիչ առաջ դուր եկա ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ և Արշակ սրբազաններին. Սերգեյ Հարությունյան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քիչ առաջ դուր եկա ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ և Արշակ սրբազաններին: Մի շարք հարցերից զատ` քննարկում էինք, որ վարչախումբն ամեն հնարավոր քայլի կգնա եպիսկոպոսաց ժողովի կայացմանը խանգարելու համար, ընդհուպ՝ մինչև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական շինծու հետապնդում հարուցելն ու ըստ այդմ` խափանման միջոց ընտրելը:
Դուրս գալով՝ տեղեկացա, որ ամոթալի արարն արդեն իսկ տեղի է ունեցել:
Ինչ արած, սա էլ կանցնի և ինչպես Բագրատ Սրբազանն է ասում` Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին…»:



