Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

«Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։

Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս