Բաժիններ՝

Տեղումնառատ կլինի նաև փետրվարի 14-ը. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավարևմտյան, առանձին շրջաններում փետրվարի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 18-22, փետրվարի 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր սպասվում են տեղումներ, գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս