Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մշտական ​​ներկայացուցիչները Վիեննայում եռակողմ հանդիպում են անցկացրել՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին։

Հանդիպման մասին հայտարարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունները խորհրդակցությունների հերթական փուլն են անցկացրել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ»,- Х-ի իր միկրոբլոգում գրել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս