Թրամփն Օրբանին աջակցություն է խոստացել առաջիկա ընտրություններում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրական ընկեր, մարտիկ և հաղթող է անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և աջակցություն խոստացել նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում. այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակի իր էջում, լուսանկար հրապարակելով Օրբանի հետ։

«Վիկտոր Օրբան՝ իրական ընկեր, մարտիկ և հաղթող, նա ունի իմ ամբողջական և լիակատար աջակցությունը Հունգարիայի վարչապետ վերընտրվելու հարցում։ Նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին։ Վիկտոր Օրբան՝ իրական ուժեղ ղեկավար, որն արդեն ապացուցել է, որ կարող է հասնել ֆենոմենալ արդյունքների։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց այնպես, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է Թրամփը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 12-ին։

Տեսանյութեր

Լրահոս