Սքոթ Մաքթոմինեյը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյը դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալու հնարավորությունը, իսկ հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, հաղորդում է TUTTOmercatoWEB-ը:
Ֆուտբոլիստը նպատակ ունի արագ տեղափոխվել Պրեմիեր լիգա, ուստի տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2026 թվականի ամռանը: Նրա մտերիմները պնդում են, որ ՄաքԹոմինեյը երջանիկ է Նապոլիում, բայց երազում է վերադառնալ Անգլիա: Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում ՄաքԹոմինեյը ակումբի կազմում անցկացրել է 34 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո:



