Գվարդիոլան պատասխանել է Բեռնարդո Սիլվայի՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու վերաբերյալ հարցին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի ապագայի վերաբերյալ հարցին։ Լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ պորտուգալացի կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Բեռնարդո Սիլվայի ապագա՞ն։ Ես պատկերացում չունեմ… Անկեղծ ասած, ես Սիլվային ասացի. «Երբ որոշում կայացնես, տեղյակ պահիր ինձ»։ Բայց ես անձամբ որևէ տեղեկություն չունեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սիլվան խաղում է «Մանչեսթեր Սիթիում» 2017 թվականից։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 442 խաղի, խփել 74 գոլ և կատարել 78 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։



