«Բավարիան» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին ձեռք բերելու համար
Մյունխենի «Բավարիան» նախնական բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսին ձեռք բերելու համար: Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս ամռանը: Caught Offside-ի տվյալներով՝ քիչ հավանական է, որ քաղաքային ակումբը երկարաձգի 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը։
Աղբյուրի համաձայն՝ Մյունխենի մարզիչ Վինսենթ Կոմպանին, ով նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագն էր, և Սթոունսի հայրենակից Հարի Քեյնը կարող են կարևոր դեր խաղալ այս գործարքում։ Հայտնի է նաև, որ Սթոունսը կապ է հաստատել «Ատլետիկո Մադրիդի» և «Միլանի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Սթոունսը մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում և չի դարձել գոլի հեղինակ։ Transfermarkt-ի տեղեկատվություններով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։



