«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» առաջատարներից մեկով
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» ձախ պաշտպան Ֆեդերիկո ԴիՄարկոյի նկատմամբ: Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» 28-ամյա ֆուտբոլիստին կհետևեն իրենց ներկայացուցչի միջոցով Սերիա Ա-ի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Յուվենթուսի» դեմ խաղի ժամանակ, որը կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ներաձուրիները» չեն ցանկանում վաճառել իտալացի խաղացողին և մտադիր են երկարաձգել նրա պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանների շուրջ։
Այս մրցաշրջանում Դիմարկոն մասնակցել է 31 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով վեց գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։



