Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն՝ սփյուռքահայերին. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին՝ այն էլ սփյուռքահայ համայնքներում բարձր հեղինակություն ունեցող, մեծ հաջողությունների հասած, հսկայական ունեցվածք և բիզնեսներ ունեցող, իրենց պետություններում մեծ հարգանք վայելող մարդկանց…որովհետև էս մարդիկ համարձակվել են ասել` ձեռքերդ հեռու հայ եյեղեցուց, այդ եկեղեցին քո սեփականությունը չի, բավ է պղծես ամեն ինչ…

Այնքան է հունից ելել, որ էլի գնացել հասել է Պապ թագավոր ու պատմական անցքեր և հաթաթա է տալիս` միջոցներ կձեռնարկեմ: Ի՞նչ պետք է անես, այ չարիք, ԱԱԾ վայ-տնօրենիդ ուղարկես Վաչե Մանուկյանի ու Լորդ Դարզիի հետևի՞ց, թե՞ Պերճ Սեդրակյանի ու Նուբար Աֆեյանի դեմ քրեական գործ հարուցել տաս քո Քննչականի թյուրիմացություն նախագահին:

Ու հետաքրքիրն ինչ է` այսօր Եկեղեցու շուրջ կատարվողի մի բոլորովին նոր վարկած առաջ քաշեց` իբրև թե հայտարարությունն անող սփյուռքահայերը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերն ուզում են տանել Հայաստանից… մարդը, որ պետական գանձարանից ինքն իրեն 12 միլիոն, իրեն ծառայող պաշտոնյաներին էլ` 6-7 -ական միլիոն փող է տարեվերջին բաժանում` օրենքն ու պաշտոնյաների դրույքաչափերի մասին բոլոր կարգավորումները ոտնահարելով, պարզ է, որ ամեն ինչի մեջ նյութը, շահը պետք է տեսնի:

Բայց այսօր մի բան էլ բացահայտվեց` որ Եկեղեցու դեմ այս խաչակրաց արշավանքը ուղղակի շիզոֆրենիայի դրսևորում է, կպչուն մտքեր շարքից, որից ի վիճակի չէ հրաժարվել: Թեև արձանագրենք, որ էս արշավանքի մեջ ինքը միակ մեղավորը չի: Նրա հանցակիցների շարքը շատ երկար է. կազմված ոչ միայն իր թիմակից ուսապարկերից ու պետբյուջեից սնվող մեծ խումբ տզրուկներից, այլ նաև տարբեր վենսերից ու կալլասներից, որոնք սրան դուխ են տվել, թե` մեջքիդ կանգնած ենք, արխային գազ տուր, քեզ հիմա ամեն ինչ կարելի է….

Հանցակից է նաև մեր ընդդիմություն կոչվող զանգվածը, որն էդպես էլ չհասկացավ, որ փողոց գեներացնելը, մարդկանց պայքարի հանելը միայն իշխանափոխության և իշխանություն վերցնելու համար չէ, այլ այս ցինիզմն ու անպատժելիությունը զսպելու:

Հետադարձ նայեք` երբ փողոցում մարդիկ են եղել, պայքարի օջախներ են եղել, նման լկտի քաղաքական հետապնդումներ, տարբեր համակարգերի վրա հարձակում չեն համարձակվել իրականացնել, փողոցը թույլ չի տվել, որ հաբրգեն, սանձերն արձակվեն: Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում էին ֆանարիկներով երթերը, պետք է հասկանան, որ իրենք էլ են նպաստել սրանց լկտիանալուն, մասնակից են այս քաղաքական հետապնդումներին, եկեղեցու դեմ հարձակումներին ու հանրությանն այսքան անճար դիտորդ սարքելուն:

Հ.Գ.

Նկարում Պերճ Սեդրակյանն ու Վաչե Մանուկյանն են, հայտարարությունը ստորագրած 5 պատվելի սփյուռքահայերից երկուսը»:

Տեսանյութեր

Լրահոս