ԱՄՆ-ը Ուկրաինային փոխանցել է, որ անվտանգության երաշխիքներ չեն վերջնականացվի մինչև խաղաղ համաձայնություն ձեռք չբերվի Ռուսաստանի հետ

POLITICO-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները Ուկրաինաին հստակեցրել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը չի վերջնականացվի, մինչև Կիևը և Ռուսաստանը չհասնեն պատերազմի ավարտին ուղղված ընդհանուր համաձայնության։ Այդ նույն աղբյուրների գնահատմամբ՝ գործընթացը հիմնականում «խցանված է» տարածքային հարցի պատճառով, քանի որ կողմերի դիրքորոշումները մնում են կոշտ և դժվար համատեղելի։

Միաժամանակ հաղորդվում է, որ Վաշինգտոնը այդ ձևաչափը չի ներկայացնում որպես ճնշման լծակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ, այլ որպես՝ «փաթեթային համաձայնության» սկզբունք՝ նախ ընդհանուր խաղաղություն, ապա անվտանգության հստակ մեխանիզմներ։

Զուգահեռաբար, Reuters-ը հայտնում է, որ հաջորդ փուլում բանակցությունները տեղափոխվում են Ժնև, և նախատեսվում են եռակողմ հանդիպումներ՝ ԱՄՆի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակությունը, Կրեմլի հայտարարություններով, ղեկավարելու է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինական կողմը վերջին օրերին հրապարակային շեշտադրում է, որ ցանկացած կայուն համաձայնություն պահանջում է վստահելի անվտանգության երաշխիքներ, իսկ բանակցային ամենադժվար հարցերի շարքում շարունակում են մնալ տարածքային թեմաներն ու Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը։

Փակագիծ

Տեսանյութեր

Լրահոս