Կառավարող մեծամասնությանը, կարծում եմ, պետք է թարմացնել իրենց բառապաշարը և ձևակերպումները՝ ներառելով Սանդուի նոր բառակապակցությունը. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ վարում է հիբրիդային պատերազմ՝ բոլոր մեթոդներով, ներառյալ կոգնիտիվ ճնշումը:
Հայաստանի կառավարող մեծամասնության պատգամավորներն ու քարոզչական ճակատի մարտիկները կարծում եմ պետք է թարմացնեն իրենց բառապաշարը և ձևակերպումները՝ ներառելով Սանդուի նոր բառակապակցությունը՝ «կոգնիտիվ ճնշում»:
Հայաստանի ԱԳՆ թերևս պետք է դիմի Եվրամիությանը, ակնկալելով, որ հնարավոր կլինի 15-20 միլիոն եվրո էլ ստանալ «կոգնիտիվ ճնշմանը» դիմակայելու համար: Կամ ասելով, որ հիբրիդային պատերազմում նաև կոգնիտիվ ճնշումն է ավելացել, հետևաբար պետք է «հայկական ժողովրդավարությունը» փրկելու համար նախատեսված օգնությանը մի 15 միլիոն էլ ավելացնել»:



