Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին

Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու. ՔՊ գրասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրվելու դրվագին:

«ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ՝ երկրորդ քաղաքացիություն, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, հետևաբար՝ այն, ինչը որ դուք ասում եք, ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո գոյություն չունի։ Հետևաբար, գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել»,- հավելել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս