Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։

– Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

– Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30.000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

– Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

– Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։

Տեսանյութեր

Լրահոս