Ստոլտենբերգը կոչ է արել Արևմուտքին վերսկսել զենքի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Արևմուտքին վերսկսել Ռուսաստանի հետ զենքի վերահսկողության վերաբերյալ երկխոսությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (START) ժամկետի լրանալուց հետո։

«Ես խորապես ցավում եմ, որ սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո աստիճանաբար զարգացած զենքի վերահսկողության ամբողջ ճարտարապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Ես կարծում եմ, որ մենք պետք է վերսկսենք Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ հիմնված ուժի և հուսալի զսպման վրա։ Մենք պետք է գտնենք զենքի վերահսկողության նոր կարգ», – ասել է Ստոլտենբերգը Ausburger Allgemeine թերթին տված հարցազրույցում։

Դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ եթե Սառը պատերազմի ժամանակ հնարավոր էր գտնել զենքի վերահսկման կարգ հաստատելու միջոց, ապա դա պետք է հնարավոր լինի նաև ապագայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728