ԵՄ առաջնորդները ցանկանում են վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. լրատվամիջոցներ
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ԵՄ առաջնորդները ցանկանում են վերականգնել հարաբերությունները կամ առնվազն թուլացնել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին և պաշտոնյաներին։
«Մյունխենի անվտանգության համաժողով մեկնող ԵՄ առաջնորդները ձգտում են վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կամ առնվազն նվազեցնել լարվածությունը՝ առևտրի և Գրենլանդիայի շուրջ մեկ տարվա բախումներից հետո»,- գրում է թերթը։
Ինչպես նշում է Politico-ն, իրավիճակը չէր կարող ավելի վատ լինել, քան անցյալ տարի, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը քննադատեց եվրոպական երկրներին։



