Իսպանիան վիրավորվել է, որ իրեն չեն հրավիրել ԵՄ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը. լրատվամիջոցներ
Իսպանիան մեղադրել է Իտալիային և Գերմանիային ԵՄ սկզբունքները խախտելու մեջ, քանի որ երկիրը ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման հրավեր չի ստացել, հաղորդում է Ondo Cero ռադիոն։
«Իսպանիան իր դժգոհությունն է հայտնել Իտալիային ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին նախորդող հանդիպման կապակցությամբ՝ համարելով, որ Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ կազմակերպված այս հանդիպումը խաթարում է համայնքի գործունեության հիմնական սկզբունքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Երեկ Բելգիայի Աալդեն-Բիզեն ամրոցում տեղի ունեցավ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Մինչ այդ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և նրանց բելգիացի գործընկեր Բարտ դե Վևերը մոտակա հյուրանոցում համակարգող հանդիպման էին հրավիրել մի քանի երկրների ղեկավարների։ Նպատակը տնտեսական օրակարգի շուրջ դիրքորոշումների համակարգումն էր։ Կազմակերպիչներից բացի, հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի և Սլովակիայի ղեկավարները։



