Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ. լրատվամիջոցներ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրին։
«Դիվանագիտական բանակցություններին ծանոթ աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան նախատեսում են կրկին հանդիպել հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ Մայամիում կամ Աբու Դաբիում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ հանդիպման ժամանակ կարող է առաջընթաց գրանցվել։



