2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից. ՆԳ նախարար
2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից. այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«2025-ին ընդունել ենք Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե՛ հանրային առողջապահությունը, թե՛ հանրային անվտանգությունը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք»,-ասաց նախարարը։



