Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին
Ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին արտաքսվել է Թուրքիայից Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով նրա հարազատներին։ Ըստ տեղեկությունների՝ տուն վերադառնալուց հետո նա չի ձերբակալվել։
Հաջիբեյլին ձերբակալվել է Թուրքիայում երկու ամիս առաջ։ Նա կանչվել է հետաքննության՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։
Ընդդիմադիր գործիչը պահվում էր Ստամբուլի Արնավութքյոյի արտաքսման կենտրոնում։ Այդ ժամանակ որոշում էր ընդունվել նրան Թուրքիայից արտաքսել հինգ տարով։



