Բաժիններ՝

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է

Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արթիկի, Աշոցքի, Սևանի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս