Վենեսուելայի ժամանակավոր նախագահը դիտարկում է ԱՄՆ այցելելու հնարավորությունը

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ հրավեր է ստացել այցելել ԱՄՆ և կքննարկի այն ընդունելու հնարավորությունը։

«Ինձ հրավիրել են ԱՄՆ։ Մենք դիտարկում ենք այնտեղ գնալու հնարավորությունը, հենց որ երկկողմ համագործակցություն հաստատենք և կարողանանք առաջ շարժվել»,– նշել է Ռոդրիգեսը։

Հունվարի 3-ին, ամերիկյան զինվորականները Կարակասում ձերբակալել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Մադուրոյին մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։Հունվարի 5-ին Ռոդրիգեսը երդում է տվել որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Այդ ժամանակից ի վեր նա երկու հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Տեսանյութեր

Լրահոս