Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը
45 տարեկանում երկրային կյանքից վաղաժամ հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Նշվում է, որ Անժելիկան Հայրապետյանի երեք դուստրերից ավագն է։
«Վերջին ամիսներին նա հիվանդ էր, բուժվում էր անցնում հիվանդանոցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 16-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի գերեզմանատանը», – ասվում է հաղորդագրության մեջ։



