ՆԱՏՕ-ում վախենում են տեղեկատվական պատերազմներում արհեստական ​​բանականության մոդելների «թունավորումից»

Արհեստական ​​բանականության մոդելները կեղծ տվյալներով «թունավորելը» կարող է դառնալ տեղեկատվական պատերազմ վարելու միջոցներից մեկը, ասվում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի «Հաջորդ սերնդի տեղեկատվական միջավայր» վերնագրով զեկույցում, որն ուսումնասիրել է РИА Новости-ն:

«Տեղեկատվական պատերազմի նոր ճակատը ենթադրում է բաց կոդով արհեստական բանականության մոդելների կանխամտածված «թունավորում»՝ ապագա ուսումնական ցիկլերը խեղաթյուրելու համար նախատեսված կեղծ տվյալների ներմուծմամբ»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ արհեստական ​​բանականության համակարգերը ապագայում կարող են դառնալ ամենահեղինակավոր դերակատարները, սակայն զգուշացնում են, որ հասարակությունը կարող է կորցնել վստահությունը դրանց նկատմամբ՝ տվյալների մանիպուլյացիայի և ենթադրյալ հակառակորդների կողմից «թունավորման» պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս