Բաժիններ՝

«Նոթինգհեմ Ֆորեսթը» ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ հեռացրեց գլխավոր մարզչին

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է Շոն Դայչի՝ գլխավոր մարզչի պաշտոնից ազատման մասին։

«Նոթինգհեմ Ֆորեսթ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատում է, որ Շոն Դայչը ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Շոնին և նրա անձնակազմին ակումբում կատարած աշխատանքի համար և մաղթել նրանց հաջողություններ առաջիկայում։ Այս պահին որևէ այլ մեկնաբանություն չի լինի»,- ասվում է թիմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» արդեն երրորդ մարզչին է ազատում աշխատանքից այս մրցաշրջանում։ Ակումբը նախկինում բաժանվել էր Նունո Էշպիրիտո Սանտոյի և Անջելոս Պոստեկողլուի հետ։

Թիմը ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 17-րդ հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս