«Տոտենհեմը» կապ է հաստատել Դիեգո Սիմեոնեի հետ և պատասխան է ստացել
Անգլիական «Տոտենհեմ» ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Այս մասին հաղորդում է Indykaila News-ը X սոցիալական մեդիա հարթակում: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիներին պատասխանել են, որ հաջորդ ամռանից սկսած արգենտինացի մարզիչը բաց է աշխատանքի ցանկացած առաջարկի համար։
«Տոտենհեմը» նախկինում հեռացրել էր Թոմաս Ֆրանկին, որը ակումբի գլխավոր մարզիչն էր 2025 թվականի ամռանից: Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։
Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Տոտենհեմը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում «Տոտենհեմը» տանը կխաղա «Արսենալի» դեմ:



