Բաժիններ՝

«Տոտենհեմը» բանակցություններ է սկսել «Ռեալ Մադրիդի» պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ. TEAMtalk

Լոնդոնյան «Տոտենհեմը» սկսել է գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին ձեռք բերելու արշավը, ով հնարավոր է լքի «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Անգլիական ակումբը քննարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» հույս ունի համոզել Ռյուդիգերին չկնքել նոր պայմանագիր «Ռեալ Մադրիդի» հետ: Պաշտպանը նախկինում համաձայնել էր աշխատավարձի զգալի կրճատման՝ «Արքայական ակումբում» մնալու համար։

Ռյուդիգերը չի շտապում վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ, բայց ցանկություն է հայտնել կրկին խաղալ Անգլիայում: «Վեսթ Հեմը» և «Քրիսթալ Փելասը» նույնպես պայքարում են ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Ավելին, պաշտպանը հնարավորություն ունի շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում, որտեղ նրան սպասում են գայլակղիչ ֆինանսական առաջարկներ: Ռյուդիգերի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ լրանում է այս ամռանը, և նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո, ըստ Transfermarkt-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս