Թուրքիայի բնակիչը դադարել է օգտվել հասարակական տրանսպորտից Էփշտեյնի պատճառով
Թուրքիայի քաղաքացի Ռիֆաթ Օզդեմիրը РИА Новости-ի հետ զրույցում պատմել է, որ դադարել է օգտվել հասարակական տրանսպորտից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր արտաքին նմանության պատճառով:
Օզդեմիրը անցյալ շաբաթ տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ փողոցում մարդիկ վերջերս սկսել են իրեն անբարյացակամ և քննադատաբար նայել, ինչն իր կյանքը վերածել է մղձավանջի։
«Երիտասարդները, մեծամասամբ, հետաքրքրություն չեն ցուցաբերում, քննադատում են հիմնականում 50-60 տարեկան մարդիկ։ Պարզվում է, այս պատմությունը ամենաշատը նրանց վրա է ազդեցություն ունեցել, հատկապես երբ տեսել են երեխաների (Էփշտեյնի զոհերի – խմբ.) լուսանկարները։ Ես պետք է բացատրեմ, որ Էփշտեյնը չեմ։ Ես այլևս հասարակական տրանսպորտից չեմ օգտվում. հիմա վարում եմ հորս մեքենան»,- ասել է Օզդեմիրը։



