Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է. Վենսը՝ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ
«Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը ձեր ազգին, ձեր երկրին»,- քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրում Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա նշեց, որ շատ բան ունեն քննարկելու, համատեղ հայտարարությամբ հանդես կգան։
«Շատ-շատ հիասքանչ երկիր է։ Շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար, ոչ միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքին։ Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, և ես շատ շնորհակալ եմ և՛ ձեզ, և՛ ձեր վարչակազմին։ Եվ ես հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն խաղաղության վերադարձ հաստատել։
Հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ, որը Հայաստանի ժողովրդին բարգավաճում կբերի, այն կփոխանցվի նաև ԱՄՆ ժողովրդին»,- նշեց Վենսը։




