Խոսեցինք մեր դարդ ու ցավից, մեր կորստից, մեր խեղդվող լռությունից, բայց նաև մեր նպատակներից. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը գրում է. «Հանդիպեցինք Աշտարակում ժամանակավորապես բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Խոսեցինք մեր դարդ ու ցավից, մեր կորստից, մեր խեղդվող լռությունից, բայց նաև մեր նպատակներից, մեր չհանձնվող ցանկություններից ու այն երազանքներից, որոնք մեզ բոլորիս անընդհատ տանում են Արցախ, մեր տուն։

Քննարկեցինք սոցիալական այն քաոսը, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ անորոշություն, անպաշտպանություն, անարդարություն։ Մինչ վերադարձի հնարավորությունը ձևակերպեցինք խելամիտ և անհրաժեշտ լուծումներ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան այսօր ապրել արժանապատիվ՝ նույնիսկ ժամանակավոր պայմաններում։

Բայց մի բան բոլորիս համար անսակարկելի էր․ այսօրվա կացությունը ժամանակավոր է։ Մեր ապագան, մեր վերադարձը, մեր կյանքը կառուցվում են Արցախում։

Հանդիպման արդյունքում կարևորվեց փոխադարձ կապի անհրաժեշտությունը և հստակեցվեց հետագա գործնական քայլերի շարունակականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728