Բաժիններ՝

Վենեսուելայում բանտերից ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչները

Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպան և Ֆրեդի Սուպերլանոն, ինչպես նաև հայտնի փաստաբան Պերկինս Ռոչան, փետրվարի 8-ին ազատ են արձակվել բանտից։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել են նրանց ընտանիքները և իրավապաշտպան կազմակերպությունները։

«Ֆորո Պենալ» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ընդհանուր առմամբ մոտ 35 քաղբանտարկյալ է ազատ արձակվել։

Կազմակերպությունը նախկինում հաստատել էր, որ Վենեսուելայի կառավարության կողմից հունվարի 8-ից ի վեր ազատ է արձակվել է 383 քաղբանտարկյալ։

Գուանիպան, Ռոչան և Սուպերլանոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի մտերիմ դաշնակիցներն են։

«Վենտե Վենեսուելա» ընդդիմադիր շարժման փաստաբան Ռոչան ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսին՝ ահաբեկչության և դրան առնչվող մեղադրանքներով։ Գուանիպան ամիսներ շարունակ թաքնվելուց հետո ձերբակալվել էր 2025-ի մայիսին՝ ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջնորդ Ֆրեդի Սուպերլանոն ձերբակալվել էր 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Երեք տղամարդիկ էլ հերքել են իրենց դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:

Վենեսուելայի ընդդիմությունը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը տարիներ շարունակ հայտարարել են, որ երկրի սոցիալիստական ​​կառավարությունը կալանավորումներն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար։

Կառավարությունը հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում՝ նշելով, որ բոլոր բանտարկյալները հանցանքներ են կատարել:

Բանտարկյալների ազատ արձակումները Վենեսուելայում սկսվել են այն բանից հետո, ինչ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվեց ամերիկյան ուժայինների կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728