«Պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ». Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Հարգելի բժիշկներ,
Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։
Եվ այսպես․
Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
Վիրաբույժ – 39 639.6 դրամ
Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
Հիմա հարց՝
պատասխանատվությո՞ւնն է քիչ,
աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը,
թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»:

