ՀՀ-ն ՌԴ-ի հետ բանակցում է երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ. Խուդաթյան

Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։

«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»,– ասաց Խուդաթյանը։

Տեսանյութեր

Լրահոս